Լիլիթ Մակունցը Համաշխարհային բանկի ներկայացուցչի հետ քննարկել է համագործակցության խորացման ուղիները

Նոյեմբերի 20-ին ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցը հանդիպում է ունեցել Համաշխարհային Բանկի Խմբի՝ այլ երկրների թվում նաև Հայաստանի հարցերի համար պատասխանատու նորանշանակ Գործադիր տնօրեն Յուջին Ռուգենաաթի հետ։ Այս մասին հայտնում են ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունից:

Դեսպանը բարձր է գնահատել Համաշխարհային Բանկի ներդրումը Հայաստանում իրականացվող ծրագրերում։

Դեսպան Մակունցն ու Յ․ Ռուգենաաթը քննարկել են Հայաստանի Կառավարության անմիջական և երկարաժամկետ առաջնահերթությունների հիման վրա համագործակցության խորացման ուղիները:

Կիսվել սոց․ ցանցերում