Տիգրան Ավինյանը Ավանում ծանոթացել է  իրականացված և առաջիկայում մեկնարկող բարեկարգման աշխատանքներին

Ավանում ծանոթացանք իրականացված և առաջիկայում մեկնարկող բարեկարգման աշխատանքներին։
Բարեկարգման ծրագրում ընդգրկված Երևանի թիվ 51 մանկապարտեզը շրջայցի առաջին հասցեն էր։ 60-ականներին կառուցված և մինչ օրս չհիմնանորոգված մանկապարտեզը վերանորոգումից հետո ոչ միայն կունենա անվտանգ ու հարմարավետ պայմաններ, այլև 280-ի փոխարեն կընդունի անհամեմատ մեծ թվով փոքրիկների։
Նոր նախագծերի մեկնարկից բացի տարեկան նախագծերով բարեկարգված բակերի ու խաղահրապարակների թիվը Ավանում փուլ առ փուլ ավելանում է։
Վառ օրինակ է առանձնատներով առանձնացող 6-րդ թաղամասը, որն արդեն ունի հարմարվետ պուրակ ու ֆուտբոլի դաշտ։
Ընդհանուր առմամբ 2023-ին Ավանում կբարեկարգվի 11 բակային տարածք: Վերջին հինգ տարում իրականացված ու իրականացվող նախագծերի արդյունքում հարմարավետ պայմաններ կապահովվեն 24 բակերում:
Կիսվել սոց․ ցանցերում