Կառավարությունը այսօրվա նիստում 2 մլրդ դրամ հատկացրեց ԼՂ-ից բռնի տեղահանվածների առաջնային սպառողական ծախսերը հոգալու համար:
Ծրագրի 40 հազար շահառուներին կտրամադրվի 50 հազարական դրամ:
Այս մասին ասաց Աշախատանքի և սոցիալակն հարցերի նախարար Նարեկ Մկրտչյնաը և հիշեցրեց, թե ովքեր կարող են օգտվել ծրագրից:
«100 հազար դրամ միանվագ աջակցության ծրագրի շահառուները կարող են օգտվել, իսկ միջոցառումից չեն կարող օգտվել նրանք, ում բանկային հաշիվներում հոկտեմբերի 2-ի դրությամբ եղելէ 2 միլիոն դրամից ավել գումար, ՀՀ պետական բնակչության ռեգիստրում ունեցել են հաշվառոմ սեպտեմբերի 19-ից առաջ, բացակայում են ՀՀ-ից, կամ նոյեմբերի 15-ի դրությամբ ապրում են հյուրանոցներում ու հյուրատներում: Դրամական աջակցությունը իրականացվելու է անկանխիկ եղանակով»,- նշեց Մկրտչյանը:
Վերջինս նաև հիշեցրեց՝ երեկ ԱԺ-ում հաստատվել է պետական կենսաթոշակների և նպաստների մասին օրենքնրում փոփոխությունների նախագիծը, որով մեր հայրենակիցները կկարողանան իրացնել կենսաթոշակների և նպաստների իրենց իրավունքները սահմանված կարգով:
«Ինչ վերաբերում է 40+10 հազար դրամական աջակցության ծրագրին այս պահի դրությամբ արդեն 99, 820 անձի վճարվել է հոկտեմբեր ամսվա այդ աջակցությունները, ընդ որում առանց դիմումի հիման վրա, դրան զուգահեռ սկսել ենք նաև դիմումներ ստանալ նոյեմբեր ամսվա համար և շուրջ 80 հազար 95 դիմում ենք արդեն ստացել»,- ասաց Նարեկ Մկրտչյանը:
