ԼՂ-ից բռնի տեղահանված 1836 ուսանող կրթությունը շարունակում է Հայաստանի բուհերում։
Այս մասին այսօր Կառավարության նիստի ժամանակ ասաց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։
«Այս նախագծով հատկացնում ենք կրթաթոշակ 2023/24 ուսումնական տարվա առաջին կիսամյակի ուսման վարձի չափով, որ կազմում է շուրջ 440 մլն դրամ։ Գումարներ ենք հատկացնում նաև քոլեջային մակարդակում կրթություն ստացող շուրջ 2524 ուսանողի համար՝ 402 մլն դրամի չափով»,- ասաց նախարարը։
Վերջինս ընդգծեց՝ եթե պարզվի, որ կան ուսանողներ, որոնք դեռ ընդգրկված չեն այս ծրագրում, նրանց հետ կապված լրացուցիչ որոշում կկայացվի. «Այս պահին ովքեր ընդգրկված են, բոլորի ուսման վարձի փոխհատուցման համար ֆինանսական միջոց տրամադրվում է»։
