ԱԱԾ քննչական դեպարտամենտում նախաձեռնված և 2023թ․ հուլիսին ՀՀ քննչական կոմիտեին փոխանցված քրեական վարույթի նախաձեռնման առիթ է հանդիսացել «Ֆեյսբուք»ում «Vahan Badasyan» անվամբ օգտատիրոջ էջում մայիսի 24-ին հրապարակված՝ ՀՀ վարչապետ Ն․ Փաշինյանի կողմից արված հայտարարությունների վերաբերյալ տեսանյութին կից գրառումը։
Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հարցմանն ի պատասխան հայտնեց ՀՀ քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Գոռ Աբրահամյանը:
Նրա փոխանցմամբ՝ դրանում, մասնավորապես, նշված է եղել․ «Հավատս չի գալիս թե այս կենդանին այս աստիճանի աննորմալ է, սա սատանիստ է, ինչին պետք է անհապաղ չեզոքացնել, և քանի որ գործնականում հնարավոր չէ, և քանի որ գործնականում հնարավոր չէ, ուրեմն տվյալ պարագայում ռեալ չեզոքացման ձևը մնում է մեկը՝ ոչնչացնելը․ ոչնչացման ձևերը բազում և բազմազան են․»։
ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական առաջին բաժնում նախաքննությունը շարունակվում է, քրեական վարույթով դեռևս որևէ անձի նկատմամբ քրեական հետապնդում հարուցված չէ։
Հիեցնենք՝ լրատվամիջցների հրապարակումների համաձայն՝ ԼՂ նախկին նախագահ Արայիկ Հարությունյանի՝ անվտանգության և տարհանվածների հարցերով ներկայացուցիչ, Հադրութի պաշտպանական շրջանի առաջին գումարտակի հրամանատար Վահան Բադասյանն օրերս հրավիրվել էր ՀՀ քննչական կոմիտե՝ հարցաքննության։
