Հայաստանում գրանցված աշխատատեղերի նոր ռեկորդ ունենք. Փաշինյան

«2023թ. հոկտեմբերի տվյալներով Հայաստանում գրանցված աշխատատեղերի նոր ռեկորդ ունենք, այն գերազանցել է 730 հազարը»:

Այս մասին այսօր Կառավարության նիստի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«2018թ. մայիսից ի վեր Հայաստանում ստեղծվել է շուրջ 183 հազար նոր աշխատատեղ, և մեր տնտեսական դինամիկան ցույց է տալիս, որ դրանք կշարունակեն ստեղծվել»,- նշեց վարչապետը:

Կիսվել սոց․ ցանցերում