Մինչ այս պահը ներկայացվել է ապօրինի գույքի բռնագանձման 963 հայցադիմում․ դատախազը մանրամասնեց

ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը Կառավարությա նիստի ժամանակ ներակայացրեց, թե մինչ այս պահը քանի հայցադիմում է ներկայացվել ապօրինի գույքի բռնագանձման վերաբերյալ։

Դատախազը ներկայացրեց նաև Աբովյան 3 հասցեում գտնվող ԱՕԿՍ-ի հայտնի շենքի նկատմամբ Հայաստանի սեփականության իրավունքը։ Կառավարության որոշմամբ այն ամրացվել է տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեին՝ հետագա օգտագործման համար․ «Այն ժամանակին մասնավորեցված է եղել, և ինչպես իրավապահ մարմիններն են պարզել, ապօրինի կերպով է մասնավորեցված եղել։ Ապօրինի գույքի բռնագանձման գործընթացի շրջանակներում այն վերադարձվել է պետությանը»։

Վարդապետյանի խոսքով՝ գույքը մի քանի տասնյակ անգամ ավելի թանկ է․ շուկայական արժեքը 1,5 միլիոն դրամ է, ներկայումս այն մի քանի անգամ գերազանցում է այդ թիվը։ Ըստ նրա՝ Կառավարության որոշմամբ առաջարկվում է ԿԳՄՍ-ին եռամսյա ժամկետում հանձնարարական առաջադրել շենքի ներսում գտնվող շարժակաան գույքի տնօրինման հետ կապված, քանի որ կան մշակութային արժեք ներկայացնող գույքեր։

«ԱՕԿՍ-ի շենքը ապօրինի ծագում ունեցող բռնագանձման վարչության շրջանակներում չէ, բայց մինչ այս պահը ներկայացվել է 963 հայցադիմում, դրանով պահանջում ենք բռնագանձել շուրջ 1000 անշարժ գույք, 200 շարժական գույք, 270 իրավաբանական անձում մանսակցություն։ Ընդհանուր հայցագինը, որը մենք ներկայացրել ենք, գերազնացում է 500 միլիարդ դրամը։ Կնքվել է հաշտության 4 համաձայնություն, որոնցով պետությանը վերադարձվել է 4 անշարժ և մեկ շարժական գույք՝ ընդհանուր 2 միլիարդ 100 միլիոն դրամ արժեքով և 79 միլիոն դրամ։ Դրա մեջ ներառված են Եռաբլուր զինվորական պանթեոնի տարածքում 4  հողամասերը, հողամասերի շուկայական արժեքները ևս ենթակա են լրացուցիչ գնահատման»,– նշեց նա։

Վարդապետյանը մանրամասնեց՝ 2023 թվականին եղել են մի քանի վճիռներ․ Ծաղկաձորի անտառների 5500 քառակուսի մետրի վերաբերյալ, որոնց նկատամամբ սեփականության իրրավունքն արդեն պատկանում է ՀՀ–ին, Գոլդեն Փլես հյուրանոցի 17 հազար 77 ամբողջ 6 քառակուսի մետրով հողամասի նկատամամբ վճիռ, որով բավարարվել է ՀՀ–ին վերադարձնելու փաստը, այս գործը սակայն բողոքարկվել է և 2024 թվականի փետրվարին նորից հարցը քննության առարակ է դառնալու, վիճարկվելու է Մանկական աշխարհ նախկին հանրախանութի շենքը, Պուշկինի երկու հասցեում գտվող շենքը, Վարդավառ զբոսայգում ինքնակամ շինությունների օրինականացումը, մի շարք զբոսայգիներ, Մոսկվա կինոթատրոնի և նկարիչների միության պահպանման գոտում ոչ ենթակա տարածքի վերաբերյալ հայտնի Կումայրի հուշարձան հանդիսացող տարածքի նկատմամբ, երիտասարդական պալատի Սարալանջի մեկ հասցեում գտնվող շենքի հողատարածքը, Բաբայան և Ուլնեցի հատվածում գտնվող հողամասի օտարման հարցը։

Ընդհանուր առմամբ՝ պետական և համայնքային շահերի պաշտպանության գործընթացում մոտ 235 հայց է իրականացվել։

Կիսվել սոց․ ցանցերում