Այսօր՝ նոյմեբերի 23-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում:
Ժամը 08:00-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Դավիթաշենի կամրջի վրա տեղադրված արագաչափերից մեկի մոտ մարտական նռնակ կա:
Auroranews-ի հետ զրույցում ոստիկանության ԶԼՄ-ների հետ կապի, լրատվության և վերլուծության բաժնի պետ Զարզանդ Գաբրիելյանը նշեց, որ հայտնաբերված իրը կազմված փաստաթղթերով հանձնվել է Քննչական կոմիտե:
Զարզանդ Գաբրիելյանն այլ մանրամասներ չփոխանցեց:
