ԵՊՀ-ն ցավակցել է հրդեհի հետևանքով այսօր հիվանդանոցում մшհшցած 2-րդ աշխատակցի՝ 65-ամյա Ահարոն Հակոբյանի հարազատներին

Ցավով տեղեկացնում եմ, որ նոյեմբերի 17-ին ԵՊՀ-ում տեղի ունեցած հրդեհի հետևանքով տուժած մեր աշխատակցի՝ Ահարոն Հակոբյանի կյանքը փրկել չի հաջողվել։  Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԵՊՀ խոսնակ Քնար Միսակյանը։

Նրա վիճակն այսօր կտրուկ վատացել է (ինչը նաև այրվածքային հիվանդության առանձնահատկություններից է), բուժաշխատողների կողմից սիրտ-թոքային վերակենդանացումը եղել է անարդյունավետ։

Մեր ցավակցություններն ենք հայտնում Ահարոն Հակոբյանի ընտանիքին ու հարազատներին։

Կիսվել սոց․ ցանցերում