«Միջшնցքի» հարցն Ալ իեւի հարցը չէ, դա նրա տրամաչափի հարց չէ, նա այդ հարցում առավելագույնը կարող է լինել «գործիք»

Ասում են՝ Ադրբեջանը վախենում է ամերիկյան պատժամիջոցներից եւ դրա համար չի հարձակվում «միջանցք» գրավելու: Ընդ որում, սա ասում են անձինք կամ խմբեր, որոնք մի քանի ամիս կամ շաբաթ առաջ էլ ասում էին, թե ինչ ինչ, բայց Արցախում էթնիկ զտում ԱՄՆ Ադրբեջանին թույլ չի տա, դա «կարմիր գիծ է» ԱՄՆ համար:
Հիմա, այդ ասող գործիչների մի զգալի մասը հավաստիացնում է, որ «ամերիկյան պատժամիջոցից վախենալով» Ադրբեջանը չի գնում «միջանցք» գրավելու:
Իհարկե, անհեթեթ կլինի ասել, թե Ալիեւը թքած ունի պատժամիջոցների վրա, թեեւ ինքնին շատ բան կախված է պատժամիջոցի աստիճանից, թե հատկապես ի՞նչ կարգի պատժամիջոցի մասին է խոսքը:
Բայց, ընկերներ, «միջանցքի» հարցն Ալիեւի հարցը չէ, դա նրա տրամաչափի հարց չէ, նա այդ հարցում առավելագույնը կարող է լինել «գործիք»: Այդ հարցը աշխարհաքաղաքական առանցքային, հիմնարար հարցերից մեկն է, որտեղ բախվում են մի շարք ուժային կենտրոնների ռազմավարություններ:
Հիմա, եթե կայացվեց այդ գործիքն օգտագործելու որոշում՝ որեւէ կոնֆիգուրացիայով, ապա Ալիեւին կտրվեն նաեւ որոշակի «երաշխիքներ»: Հետո նրան այդ երաշխիք տվողները կգցեն, թե ոչ, սա այլ խնդիր է, բայց տակը կմնա նրա «ձեռքով» արվածը: Իսկ «գործիք» լինելուց նա հրաժարվել չի կարող այլեւս, որովհետեւ ստացել է շատ բարձր ավանս:
Հետեւաբար, արժե թերեւս վերջ տալ հիմա էլ ասելուն, թե «միջանցքը» կամ Հայաստաննի տարածքային ամբողջությունն է որեւէ մեկի համար «կարմիր գիծ» Դա կարմիր գիծ է միմիայն, բացառապես Հայաստանի համար, եւ ըստ այդմ՝ այդմ մենք պետք է այդ հարցում ի վիճակի լինենք անցկացնել խորքային ու լուրջ քննարկումներ՝ իրավիճակը հանգամանալից հասկանալու եւ ախտորոշելու համար, ու մշակել դրանից բխող անելիքներ:
Կիսվել սոց․ ցանցերում