Ռուսաստանում ձերբшկшլվել է կինը, ում երեք երեխաներին մшհшցшծ են գտել

ՌԴ Քննչական կոմիտեի Telegram ալիքի փոխանցմամբ՝ կնոջը, որի երեք երեխաներին մահացած են գտել Պսկովի մարզում, բերման են ենթարկել և մեղադրանք առաջադրել սպանության մեջ։

Ռուսաստանի Պսկովի մարզի քննչական կոմիտեն ուրբաթ օրը հայտնել է, որ Վելիկիե Լուկի քաղաքի բնակարաններից մեկում և Պսկովի մարզի Կունինսկի շրջանի գյուղերից մեկում ութամյա աղջկա և 2019 և 2023 թվականներին ծնված  երկու տղաների դիեր են հայտնաբերվել։ Քրեական գործեր են հարուցվել անչափահասների սպանության հոդվածներով։ Սպանության կասկածանքով բերման է ենթարկվել մահացած երեխաների 34-ամյա մայրը։ Ավելի ուշ պարզվել է, որ բազմազավակ ընտանիքում, որտեղ մահացած են գտել երեք երեխաների, ևս երկու երեխա է մեծացնում։

«Ռուսաստանի Քննչական կոմիտեի Պսկովի մարզի քննչական մարմինները տեղի 34-ամյա բնակչուհուն մեղադրանք են առաջադրել՝ հանցագործություն կատարելու համար։ Դատարանը նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրել կալանավորումը»,- ասված է հաղորդագրությունում։

Ըստ քննիչների՝ 2023 թվականի օգոստոսից մինչև 2023 թվականի նոյեմբերի 23-ն ընկած ժամանակահատվածում մեղադրյալը, գտնվելով Վելիկիե Լուկի քաղաքի տներից մեկի բնակարանում, խեղդամահ անելով սպանել է իր մեկուկես և չորս տարեկան որդիներին։ Դրանից հետո կինը, երեխաների դիակները թողնելով բնակարանում, իր երկու մանկահասակ երեխաների հետ տեղափոխվել է Պսկովի մարզի Կունինսկի շրջանի գյուղերից մեկի առանձնատուն, որտեղ սպանել է իր ութամյա դստերը:

Կիսվել սոց․ ցանցերում