ՏԵՍԱՆՅՈՒԹ. Մпսկվшյի մերձակայքում այրվում է «Օզոնի» պահեստը

Մոսկվայի մարզի Գրիվնո գյուղի «Օզոնի» պահեստում հրդեհ է բռնկվել։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով ՌԴ ԱԻՆ Մոսկվայի մարզի գլխավոր տնօրինությանը։

 

Վեց հարկանի շենքում բռնկված հրդեհի մասին տեղեկությունը ստացվել է Մոսկվայի ժամանակով 08:39-ին։ Առաջին մարտական ​​ստորաբաժանումների ժամանման պահին տանիքի տակից ծուխ է նկատվել։ Աշխատակիցները տարհանվել են։

 

«Հրդեհի մակերեսն այս պահին կազմում է 375 քմ, այրվում են դարակաշարերի վրա գտնվող տուփերի ապրանքներ»,- հայտնում են մամուլի ծառայությունից։

 

«Mash» Տելեգրամ- ալիքը հրապարակել է առաջին տեսանյութերը հրդեհի վայրից։

 

Կիսվել սոց․ ցանցերում