Լոռու մարզում հրդեհվել է տնակ. ներսում հայտնաբերվել է 53-ամյա քաղաքացու դի

Նոյեմբերի 27-ին, ժամը 02։51-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գոգարան գյուղի 1-ին փողոցում տուն է այրվում, ներսում քաղաքացի կա։

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբն ու հրշեջ-փրկարարական ջոկատից երեք մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 03։47-ին, մարվել՝ 05։14-ին։

Այրվել են տնակը (մոտ 100 քմ) և նկուղային հարկը (մոտ 12 քմ)։

Տան մահճակալին հայտնաբերվել է Վ․ Հ․-ի (ծնված 1970 թ․) դին։

Կիսվել սոց․ ցանցերում