Նոր կարգավորումներ. ոչ սպնшդшնոցային մпրթի դեպքում մսի ոչնչացման ծախսերը կատարում է տնտեսավարողը

ՀՀ Ազգային ժողովի կողմից ընդունված «Սննդամթերքի անվտանգության պետական վերահսկողության մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի համաձայն՝ դեկտեմբերի 6-ից պետական վերահսկողության ընթացքում ոչ սպանդանոցային մորթի արդյունքում ստացված կենդանական ծագման հումք և մթերք հայտնաբերելու դեպքում կասեցվելու է ամբողջ խմբաքանակի իրացումը:

Միաժամանակ, կայացվելու է խմբաքանակի առգրավման և ոչնչացման որոշում:

ՍԱՏՄ-ից հայտնում են, որ ոչ սպանդանոցային մորթի արդյունքում ստացված կենդանական ծագման հումքի և մթերքի ոչնչացման հետ կապված ծախսերը կատարվում են տնտեսավարող սուբյեկտի միջոցների հաշվին, իսկ վերջինիս կողմից ծախսերը կատարելուց հրաժարվելու պարագայում՝ լիազոր մարմնի կողմից՝ հետագայում գանձումը դատական կարգով իրականացնելու միջոցով:

Կիսվել սոց․ ցանցերում