Ազգային ժողովի 44-օրյա պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողով է հրավիրվել Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանը:
Այս մասին «Հայկական ժամանակ»-ին հայտնեցին հանձնաժողովից:
Նախկին հրամանատարի մասնակցությամբ նիստը նախատեսված է նոյեմբերի 29-ին։
Ավելի վաղ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը հայտնել էր, որ Բաբայանը հանձնաժողովում հյուրընկալվելու ցանկություն է հայտնել:
