Մանկապարտեզի բալիկների սննդի հաշվին մարդիկ որոշել են հարստանալ․ Արշակյանը՝ ԱԱԾ-ի բացահայտման մասին

«Մանկապարտեզի բալիկների սննդի հաշվին մարդիկ որոշել են հարստանալ»:

Այս մասին  «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը:

Նա անդրադարձել է ԱԱԾ-ի այսօրվա բացահայտմանը, որի համաձայն՝ հանցավոր խմբի կողմից մանկապարտեզներում սննդի մատակարարման գործընթացում առանձնապես խոշոր չափերով հափշտակության դեպքեր են հայտնաբերվել:

«Ավելի եղկելի է այն փաստը, որ դա արել են հենց մանկապարտեզների անձնակազմի հետ համագործակցությամբ։

Շնորհակալություն եմ հայտնում իրավապահներին` այս անմարդկային հանցագործության շղթայի բացահայտման համար։

Բոլոր մեղավորները պետք է պատժվեն օրենքի ողջ խստությամբ։

Հ.Գ. Մեղադրյալը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղքը չի ապացուցվել օրենքով սահմանված կարգով»,- գրել է նա։

Կիսվել սոց․ ցանցերում