Մոսկվայից Երևան ուղղությամբ չվերթերն այսօր կիրականացվեն ուշացումներով․ հայտնի է պատճառը

Մոսկվայի «Շերեմետևո» և «Վնուկովո» օդանավակայաններից դեպի Երևան չվերթ իրականացնող երկու ինքնաթիռների վայրէջքն այսօր կկատարվի ուշացումով։

Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում հաստատեցին Քաղաքացիական ավիացիայի կոմիտեից։

Ուշանում է նաև Եկատերինբուրքից Երևան SU 616 չվերթով ինքնաթիռի վայրէջքը։

Երեք ինքնաթիռների ուշացմանը պատճառնն այն է, որ նրանք իրենց թռիչքները Մոսկվայից արդեն իսկ ուշ են իրականացրել։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ մոտ 48 չվերթ է չեղարկվել և հետաձգվել ՌԴ մայրաքաղաք Մոսկվայի օդանավակայաններում: Ռուսաստանի հիդրոօդերևութաբանության կենտրոնի գիտական տնօրեն Ռոման Վիլֆանդը ՏԱՍՍ-ին ասել էր, որ մոսկվացիներին սպասվում է ամենաառատ ձյունը, որը տեղի է ունենում 40 տարին մեկ անգամ։

Կիսվել սոց․ ցանցերում