Էդվարդ Միլիտոնյանը վերընտրվել է ՀԳՄ նախագահի պաշտոնում: Իրավապաշտպան Ավետքի Իշխանյանը քննադատել է նրան, մեղադրել պատեհապաշտության մեջ: Տպավորություն է, թե Միլիտոնյանը գործող իշխանությունների դրածոն է: Նրա կենսագրականին ծանոթը, մինչդեռ, գիտի, որ Միլիտոնյանը ԳՄ նախագահ է ընտրվել 2014թ.-ին, իսկ մինչ այդ զբաղեցրել մի շարք պատասխանատու պաշտոններ, եղել է, օրինակ, վարչապետի խորհրդական: Այդ վարչապետը հաստատ Նիկոլ Փաշինյանը չէ: Թե ինչու՞ նրան ժամանակին պատեհապաշտության, իշխանության դրածո լինելու մեջ չեն մեղադրել, այլ հարց է: Բայց եթե ԳՄ համագումարն անցներ բուռն, Միլիտոնյանը չվերընտրվեր, նրան հաստատ ներկայացնելու էին որպես Փաշինյանից հալածվողի:
Հ.Գ. Ավետիք Իշխանյանը մի հարցում արդարացի է, հայ գրականությունն ամլացել է: Բայց դա իշխանությունների մեղքը չէ՝ նախկին, թե ներկա: Անիշխանական Հայաստանը Թումանյան, Շիրվանզադե, Տերյան ու Չարենց է ունեցել:
