Լուկա Մոդրիչը վնասվածք է ստացել

Մադրիդի «Ռեալի» 38-ամյա խորվաթ կիսապաշտպան Լուկա Մոդրիչը ծնկատակի ջլի վնասվածք է ստացել «Կադիսի» դեմ Իսպանիայի առաջնության 14-րդ տուրի խաղում։

Իտալացի Կառլո Անչելոտիի գլխավորած թիմն առավելության էր հասել 3:0 հաշվով, Մոդրիչը փոխարինվել էր 70-րդ րոպեին։

Մոդրիչը չի օգնի «Ռեալին» «Նապոլիի» դեմ Չեմպիոնների լիգայի եւ «Գրանադայի» դեմ Լա Լիգայի հաջորդ խաղում։

Կիսվել սոց․ ցանցերում