Եղանակային պայմանները, արտաքին քաղաքական վայրիվերումները չպետք է տնտեսական կապանքների մեջ դնեն Հայաստանին. Չախոյան

Կենսական անհրաժեշտություն է, որ Հայաստանը լինի անկախ ոչ միայն քաղաքականապես, այլ նաև տնտեսապես։

Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը:

Նա նշել է, որ եղանակային անբարենպաստ պայմանները, արտաքին քաղաքական վայրիվերումները չպետք է տնտեսական կապանքների մեջ դնեն Հայաստանին։

«Հայաստանի տնտեսական կախվածությունը շատ ժամանակ փորձ է արվում օգտագործել Հայաստանին քաղաքական կախվածության մեջ գցելու համար, այն, ինչի դեմ պայքարում ենք։

Հայաստանը պետք է լինի քաղաքականապես ինքնիշխան, տնտեսապես՝ անկախ։

Եվ հենց սրա համար է կարևորում հարևանների հետ հարաբերությունների կարգավորման «Խաղաղության խաչմերուկն» ու հայկական արտադրանքի սպառումը։

«Խաղաղության խաչմերուկը» Հայաստանին տալու է նոր ճանապարհներ, նոր կոմունիկացիաներ ու հնարավորություններ ապրանքաշրջանառության, սեփական արտադրանքի արտահանման ու տնտեսության զարգացման համար։

Հայաստանում և արտերկրում հայկական արտադրանքի սպառումը խթանելու է դրա արտադրությունը, Հայաստանի տնտեսությունը»,- գրել է Չախոյանը։

Հյուսիսային Օսիայի երթևեկության կառավարման կենտրոնի կայքում հրապարակված տեղեկատվության համաձայն՝ Վերին Լարսի ճանապարհով երթևեկության թույլտվության է սպասում 2680 բեռնատար ավտոմեքենա:

Կիսվել սոց․ ցանցերում