ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչության պետ Աղասի Մարգարյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում հերքել է մամուլում շրջանառվող լուրերը, թե ՀՀ նախագահը «գերթանկարժեք», «զրահապատ» մեքենա է գնել։
«Հարգելի՛ գործընկերներ, Հանրապետության նախագահի աշխատակազմը «գերթանկարժեք», «զրահապատ» մեքենա ձեռք չի բերել և նման մեքենայի գնման հարց ներկա պահին աշխատակազմի օրկարագում չկա»,-նշել է նա:
