Ինչ արժեն Երևան-Կապան և Կապան-Երևան թռիչքների տոմսերը

Բոլոր նրանք, ովքեր կցանկանան մեկնել Երևանից Կապան ու Կապանից Երևան օդանավով, արդեն ունեն այդ հնարավորությունը, հայտնում են Սյունիքի մարզպետարանից: Մարզպետարանի փոխանցմամբ՝ թռիչքները ամեն երկուշաբթի և ուրբաթ են։ Թռիչքը Երևանից՝ ժամը 08։00-ին, Կապանից՝ ժամը 10։00-ին։ «Տոմսերի ամրագրումների համար կարող եք դիմել «Ատլանտիս» ընկերություն։ Արժեքը՝ սկսած 20.000 դրամից»,- նշվում է հաղորդագրությունում։

Կիսվել սոց․ ցանցերում