1990-ականներին փախստական դարձած շատ հայեր ցանկություն կհայտնեն վերադառնալու իրենց տները. Սիմոնյան

«Հաճախ խոսում ենք, թե որքան հայ է ապրել Բաքվում և Ադրբեջանի այլ քաղաքներում, նաև խոսվում է այն մասին, թե որքան ադրբեջանցի է ապրել ՀՀ-ում, և հիշում ենք, թե որ թվականին ինչ տեղի ունեցավ, բայց ինչ դաս ենք մենք քաղել պատմությունից և ինչ հետևություն պետք է անենք այդ ամենից։ Այդ մարդիկ, որ ապրել են կողք կողքի, նրանք ունեցել են մի կարևոր բաղադրիչ. ունեցել են խաղաղություն»,-
հայտարարեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը «Հայկական պատմամշակութային հետքը Բաքվում» խորագրով ցուցահանդեսի ժամանակ։

Սիմոնյանի խոսքով՝ այդ ամենի հետևությունը այն է, որ պետք է ամեն ջանք կիրառել տարածաշրջանում խաղաղություն բերելու համար.
«Այո, շատ ու շատ հայեր ցանկություն կհայտնեն վերադառնալու իրենց տները, վերադառնալու այն բնակավայրերը, որտեղ ապրել են, ու ես չեմ բացառում, որ ադրբեջանցիները նույնպես ցանկություն կհայտնեն վերադառնալու ՀՀ»։
Մանրամասները՝ տեսանյութում։

Կիսվել սոց․ ցանցերում