ԼՂ-ից բռ նի տեղшհшնված անձինք ՀՀ քաղաքացիություն ստանալուց հետո կարող են դառնալ բնակապահովման ծրագրի շահառու. մանրամասներ

ԼՂ-ից բռնի տեղահանված անձինք ՀՀ քաղաքացիություն ձեռք բերելուց հետո կարող են օգտվել Սահմանամերձ գյուղական բնակավայրերում սեփական տուն կառուցելու բնակապահովության ծրագրից:

Այս մասին «Հումանիտար կենտրոն»-ում կայացած ճեպազրույցի ընթացքում հայտնել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի մամուլի քարտուղար Զարուհի Մանուչարյանը՝ նշելով, չնայած այդ ծրագրի շահառուները ՀՀ քաղաքացիներն են, բայց հաշվի առնելով այն, որ ԼՂ-ից բռնի տեղահանվածները ևս ունեն կամովի ընտրություն ձեռք բերելու ՀՀ քաղաքացիություն և օգտվելու արդեն իսկ գործող պետական աջակցության ծրագրերից:

Ծրագրին կարող են դիմել ՀՀ բնակչության պետական ռեգիստրում հաշվառում ունեցող ամուսինները, որոնցից առնվազն մեկն ունի ՀՀ քաղաքացիություն՝ առանց տարիքային սահմանափակման և անկախ երեխա ունենալու հանգամանքից։ Շահառուն պետք է ունենա նաև սահմանամերձ 80 գյուղական բնակավայրում գտնվող հողամասի կամ կիսակառույցի նկատմամբ սեփականության իրավունքի վկայական:

Նախագծման աշխատանքների ավարտից հետո այն պետք է ներկայացնել համայնքային կառույց՝ շինարարության թույլտվություն ստանալու նպատակով: Նախատեսված պայմանները բավարարելու դեպքում՝ շահառուն հիփոթեքային վարկավորման գործընթաց սկսելու համար պետք է դիմի նախընտրելի բանկ կամ վարկային կազմակերպություն: Այս պահին Միասնական սոցիալական ծառայության գործընկերներն են՝ Կոնվերս Բանկ, Էվոկաբանկ, ԱԿԲԱ բանկ, Յունիբանկ, «ՖԻՆՔԱ» ՈՒՎԿ:

Աջակցությունը տրամադրվում է հիփոթեքային վարկի մայր գումարի 16 մլն դրամի և դրա գծով մինչև 13% տոկոսադրույքի չափով մարման համար։ Փոխնախարարը հայտնել է նաև, որ գործընթացը մեկնարկել է ընթացիկ տարվա մայիս-հունիս ամիսներից և այս պահի դրությամբ հաստատվել է ավելի քան 200 հայտ:

Զարուհի Մանուչարյանը պարզաբանումներ է ներկայացրել աջակցության ծրագրին առնչվող մի շարք հարցերի վերաբերյալ, որոնք հաճախ տրվում են քաղաքացիների կողմից:

Կառուցվող բնակելի տունը գրավի առարկա է հանդիսանալու հիփոթեքի ողջ ժամանակահատվածի ընթացքում և բնականաբար գույքի օտարումը կարող է տեղի վարկն ամբողջությամբ մարելու դեպքում ունենալ:

Նշվել է նաև, որ ծրագրի մանրամասները , ինչպես նաև գյուղական բնակավայրերի ցանկը հրապարակված են Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության պաշտոնական կայքէջում:

Հարցեր ունենալու դեպքում շահառուները կարող են զանգահարել նախարարության թեժ գիծ՝ 114:

 

Կիսվել սոց․ ցանցերում