Հայտարարվել է 4 ճանապարհների հիմնանորոգման մրցույթ, այդ թվում` Գпրիսից մինչև ՀՀ սահման

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը հայտարարել է չորս ճանապարհահատվածների հիմնանորոգման աշխատանքների ձեռքբերման մրցույթ։ Տեղեկությունը հրապարակված է «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի պաշտոնական կայքէջում։

 

Մրցույթը հայտարարվել է հետևյալ ճանապարհահատվածների հիմնանորոգման աշխատանքների համար.

• Մ-12, /Մ-2 Գորիս – Տեղ գյուղի ՀՀ սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի առաջին 4 կմ

• Տ-3-44, /Մ-5/ Արմավիրի մարզի Ծիածան – Աղավնատուն – Լեռնամերձ առաջին 7,3 կմ

• Տ-3-61, /Մ-5/ Արմավիրի մարզի Նորապատ ավտոճանապարհի առաջին 1,7 կմ •

Տ-8-56, /Մ-2/ Սյունիքի Հարժիս ավտոճանապարհի առաջին 8 կմ։

Հիմնադրամից տեղեկացնում են, որ մրցութային հայտերն ընդունվում են մինչև օգոստոսի 29-ը՝ ժամը 11:30։

Կիսվել սոց․ ցանցերում