Մпսկվայում քննարկվել է հայ-шդրբեջшնшկան հարաբերությունների կարգավորման հարցը. հանդիպել են Իրանի դեսպանն ու Խովաևը

Մոսկվայում հանդիպել են Իրանի դեսպան Քազեմ Ջալալին և Ռուսաստանի ԱԳՆ հատուկ ներկայացուցիչ Իգոր Խովաևը:

Այս մասին հայտնել է ISNA-ն:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման հարցը: Մտքեր են փոխանակվել տարածաշրջանային խնդիրների լուծմանն ուղղված մեխանիզմների և ընդհանուր նախաձեռնությունների շուրջ։

Իրանի դեսպանն ընդգծել է «3+3» ձևաչափի, ինչպես նաև Իրանի և Ռուսաստանի համագործակցության կարևորությունը տարածաշրջանում խաղաղության և կայունության ամրապնդման համար։

Քազեմ Ջալալին նաև շեշտել է Իրանի սկզբունքային քաղաքականությունը՝ նպաստելու վստահության ամրապնդմանը և տարածաշրջանային հարաբերությունների բարելավմանը:

Կիսվել սոց․ ցանցերում