Երեկ՝ նոյեմբերի 27-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 00:15-ի սահմաններում Անդրանիկի փողոցում՝ «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲԸ-ի դիմաց, բախվել են Մանվել Գալստյանի վարած Chevrolet Equinox և Հայկ Մելտոնյանի Mercedes մակնիշի ավտոմեքենաները:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան, սակայն ականատեսները հայտնել են, որ մինչ հրշեջ-փրկարարների ու պարեկների ժամանումը՝ Mercedes-ի միջից 1 ուղևոր (անչափահաս) տեղափոխվել է հիվանդանոց:
Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Փրկարար ծառայության Երևանի թիվ 7 հրշեջ-փրկարարական ջոկատից՝ 1 մարտական հաշվարկ:
Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակի 1-ին վաշտի պարեկներ Սամսոն Ալեքսանյանն ու Լյուդվիգ Մկրտչյանը:
Տեղում վարորդները ենթարկվել են սթափության փորձաքննության, պարզվել է, որ երկուսն էլ եղել են ոչ սթափ:
Վթարի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
© https://shamshyan.com/hy/article/2023/11/28/1251037
