Որ փողոցն այսօր կզարդարվի. Երևանում ամանորյա տոնական ձևավորման աշխատանքները շարունակվում են

Երևանում ամանորյա տոնական ձևավորման աշխատանքներով պայմանավորված այսօր՝ նոյեմբերի 28-ին, ժամը 22:00-ից մինչև նոյեմբերի 29-ի ժամը 07։00-ն, ժամանակավորապես կդադարեցվի Աբովյան փողոցի՝ Պուշկին-Բուզանդ հատվածի երթևեկությունը:

Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից:

Պատճառվող Ժամանակավոր անհարմարությունների համար հայցում ենք բնակիչների ներողամտությունը:

Կիսվել սոց․ ցանցերում