Մшրտաֆիլմ հիշեցնող սպшնпւթյուն Վանաձորում. զпհը քրեական պատմություններով տղամարդ է, ում կնոջը ամիսներ առաջ էին կրшկել

Երեկ՝ նոյեմբերի 28-ին, ինքնաձիգի օգտագործմամբ մարտաֆիլմ հիշեցնող սպանություն է տեղի ունեցել Լոռու մարզում:

Ժամը 23:00-ի սահմաններում ՀՀ  Ներքին գործերի նախարարության ոստիկանության Լոռու մարզային վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Վանաձոր քաղաքի Տիգրանյան 1 հասցեի մոտ կրակոցներ են հնչել, եւ կա տուժած:

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, դեպքի վայր են ժամանել մեծ թվով իրավապահներ, տեղում տարածքը սահմանազատվել է:

Ոստիկանները նշված շենքի բակի տարբեր հատվածներում հայտնաբերել են ինքնաձիգից կրակված 20-ից ավելի պարկուճներ, իսկ բակում հայտնաբերել են Ford Fusion մակնիշի ավտոմեքենա, որի առջեւի եւ կողային հատվածներում առկա է եղել կրակոցի 15-ից ավելի հետք:

Ավտոմեքենայի սրահում՝ վարորդի նստատեղին, հայտնաբերվել է դի:

Հաշվի առնելով հանցագործության վտանգավորության աստիճանը՝ ժամանել է նաեւ Լոռու մարզի դատախազի տեղակալ Զորի Բաբայանը:

Մինչ դեպքի վայրում աշխատում էին փորձաքրեագետները, Ոստիկանության և քննչական վարչության աշխատակիցները պարզել են, որ սպանվածը Վանաձոր քաղաքի Չուխաջյան թաղամասի բնակիչ 39-ամյա Արման Փերիխանյանն է:

Ոստիկանության Լոռու մարզային վարչությունում նաեւ օպերատիվ տեղեկություններ եին ստացվել ենթադրյալ սպանություն կատարողի անձի վերաբերյալ եւ ճշտվել է, թե ենթադրյալ կասկածյալը սպանությունը կատարելուց հետո որ ուղղությամբ է գնացել՝ իր հետ տանելով ինքնաձիգը:

Սպանության վայրից մոտ 1.5 կմ հեռավորության վրա ոստիկաններն ու պարեկները սկսել են հետախուզական աշխատանքներ կատարել, ինչի արդյունքում էլ հայտնաբերել են կասկածյալին, օպերատիվ խմբերը մեկնել են նրա բնակության վայր: Կասկածյալը, տեսնելով, որ այլեւս չի կարող մոտենալ իր տանը, սպանության վայրից բավականին հեռու է մեկնել, ի վերջո, ոստիկաններն ու պարեկները կարողացել են դուրս գալ կասկածյալի հետքի վրա ու վնասազերծել նրան, ապա՝ տեղափոխել Ոստիկանության Տարոնի բաժին:

Կայքի տեղեկություններով, կասկածյալը Վանաձոր քաղաքի բնակիչ, 28-ամյա  Կարեն Փիլոյանն է:

Նրան բաժին տեղափոխելուց հետո արդեն պետք է եղել որոնողական աշխատանքներ կատարել հանցագործոթյան գործիք ինքնաձիգը հայտնաբերելու ուղղությամբ, քանի որ նա ոստիկաններին հայտնել է, որ ավտոմատը մի քանի կմ հեռավորության վրա շպրտել էր «չոլերում»։

Տեւական ժամանակ անց հաջողվել է հայտնաբերել ինքնաձիգը, որը Կ․Փիլոյանը դրել էր պարկի մեջ եւ թաքցրել երկաթե տարայի մեջ:

Դեպքի փաստով ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ: Կասկածյալը ոստիկանության Տարոնի բաժնից ներկայացվել է Քննչական կոմիտե:

Կայքի տեղեկություններով՝ այս տարվա սեպտեմբերի 2-ին Վանաձորում կրակոցներ էին արձակել տեղի հայտնի խանութներից մեկի ուղղությամբ, որտեղ հրազենային վնասվածքներ ստացած կանանցից մեկը սպանված Ա. Փերիխանյանի կինն էր:

Կիսվել սոց․ ցանցերում