ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մпսկվшյում հորդառատ անձրևից հետո ճանապարհները հեղեղվել են

Մոսկվայում հորդառատ անձրևից հետո հեղեղվել են ճանապարհներ։ Այս մասին ահյտնում են տեղական լրատվամիջոցները։

 

«Ապոկալիպտիկ պատկեր անմիջապես Մոսկվայից և տարածաշրջանից. Մայրաքաղաքը հորդառատ անձրեւների պատճառով արագ սուզվում է ջրի մեջ։ Քաղաքում փոթորկի նախազգուշացում է հայտարարվել»,- ասվում է հաղորդագրության մեջ։

 

Առայժմ տեղումների մեծ մասը տեղացել է քաղաքի հյուսիսում և հյուսիս-արևմուտքում, ինչպես նաև Խիմկիում և Կրասնոգորսկում։ Եղանակի կանխատեսումների համաձայն՝ նման եղանակը կտևի առնվազն մեկ օր։ Բացի հորդառատ անձրևից, կարող են տեղալ խոշոր կարկուտներ: Արտակարգ իրավիճակների նախարարությունը զգուշացրել է օդերեւութաբանական վտանգավոր երեւույթի մասին.

 

Այն, որ օգոստոսի 20-ին մայրաքաղաքում եղանակը կարող է վատթարանալ, հաղորդում է Մոսկվայի տրանսպորտի վարչությունը։ Վարչությունը վարորդներին խորհուրդ է տվել զգույշ լինել ճանապարհին, պահպանել հեռավորություն, խուսափել հանկարծակի մանևրումներից, ինչպես նաև մեքենաները չկանգնել ծառերի տակ։

Կիսվել սոց․ ցանցերում