Փաշինյանը ԵԱՏՄ նիստին և ԱՊՀ երկրների ղեկավարների ոչ պաշտոնական հանդիպմանը մասնակցելու որոշում դեռ չունի

Չնայած նրան, որ որոշ լրատվականներ վերջերս հայտնել էին, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կմասնակցի դեկտեմբերի 25, 26-ին ԵԱՏՄ տնտեսական խորհրդի եւ ԱՊՀ ղեկավարների խորհրդի Սանկտ Պետերբուրգում կայանալիք նիստին, InfoPort.am-ի՝ վարչապետի աշխատակազմին մոտ կանգնած աղբյուրները հայտնել են, որ Փաշինյանը այդ նիստին մասնակցելու որոշում այս պահին չունի:

«Նիստի մոտենալուն պես վարչապետը կկայացնի որոշում։ Այս պահին այդ հարցում որևէ հստակություն չկա»,- նկատել է կայքի զրուցակիցը։

Հիշեցնենք՝ ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովն ավելի վաղ հայտնել էր, թե ՌԴ-ն Հայաստանից ազդակ է ստացել այն մասին, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կմասնակցի ԱՊՀ երկրների ղեկավարների ավանդական ոչ պաշտոնական և դեկտեմբերին Սանկտ Պետերբուրգում կմասնակցի Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) պաշտոնական հանդիպմումներին:

Կիսվել սոց․ ցանցերում