ՔՊ պատգամավոր Միքայել Թումասյանը «Մթնոլորտային օդի պահպանության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին նախագծի քննարկմանը ՀՀ վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավար Պետրոս Մարտիրոսյանից հետաքրքրվեց` արդյոք ունե՞նք կարգավորումներ, որոնք վերաբերում էն մայրաքաղաքի և մնացած սննդի օբյեկտների՝ մասնվորապես, խորովածանոցների ծխնելույզներից արձակված ծխին։
«Բազմաթիվ բողոքներ և անհանգստություներ են լինում բնակիչների կողմից, հատկապես, երբ բազմահարակ շենքի մոտ է տեղակայված»,-ասաց Պետրոս Մարտիրոսյանը։
Վերջինս պատասխանեց, որ կարգավորումներ կան ոչ սննդի օբյեկտների մասով։
«Այո՛, եթե ահազանգ լինի, բնականաբար, «Մթոնոլորտային օդի պահպանության մասին» օրենքով վնասը կարող է հաշվարկվել և, ըստ այդմ, լրացվեն ներգործության միջոցներ»,-ասաց նա։
Մանրամասները՝ տեսանյութում։
