4 բրոնզե մեդալ Երևանում ընթացող բռնցքամարտի պատանեկան ԱԱ-ում․ մրցույթն ավարտվել է Անդրանիկ Մարտիրոսյանի հшղթանակով

Այսօր Երևանի «Միկա» մարզադահլիճում անցկացվող բռնցքամարտի պատանիների աշխարհի առաջնությունում Հայաստանը վաստակեց 4 մեդալ։

Այս մասին հայտնում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան։

Հայաստանի մեդալների թիվը բացել է 48 կգ քաշային Հեղինե Պետրոսյանը։ Մեր մարզուհին մրցել է  ռումինացի Նիկոլետա Սկուրտի հետ ու հաղթել մեծ առավելությամբ։ Նա ապահովել է առնվազն բրոնզե մեդալ։

Պատանիների աշխարհի առաջնության քառորդ եզրափակչում Հայաստանը, ունի ևս մեկ հաղթանակ:46կգ քաշային կարգում Առնո Դարչինյանը,  մրցում  էր Էկվադորը ներկայացնող  Ջաիր Բոնիլայի հետ՝ հաղթելով 5-0 հաշվով։

Փայլուն հաղթանակ քառորդ եզրափակչում նաև Տիգրան Հովսեփյանն է ապահովել․ 50կգ քաշային կարգում պատանիների Եվրոպայի չեմպիոնը մրցել է Զիմբաբվեն ներկայացնող Մոյո Քրեյիի հետ՝ հաղթելով 5-0 հաշվով։

Մրցումային 6 օրը ավարտվել է շքեղ հաղթանակով: 60կգ քաշային կարգում Անդրանիկ Մարտիրոսյանը մրցել է Բելառուս  Վլադիսլավ Կաուրաուի հետ առաջին ռաունդը ավարտելով 5-0 հաշվով, Անդրանիկը երկրորդ ռաունդում աջ ձեռքի հուժկու հարվածով նախ նոկդաունի է ենթարկել մրցակցին։

Այսպիսով Հայաստանը ապահովում է առնվազն 4 բրոնզե մեդալ:

Կիսվել սոց․ ցանցերում