Երևանում 32 մանկապարտեզ և 6 պոլիկլինիկա կհիմնանորոգվի. համաձայնագրեր են ստորագրվել Եվրոպական ներդրումային բանկի հետ

ՀՀ ֆինանսների նախարարության, Երևանի քաղաքապետարանի ու Եվրոպական ներդրումային բանկի միջև ստորագրվել են «Երևանի էներգաարդյունավետության երկրորդ փուլ» ծրագրի վարկային, ծրագրի իրականացման ու համագործակցության համաձայնագրեր:

Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից:

Երևանի 32 մանկապարտեզ ու 6 պոլիկլինիկա կհիմնանորոգվեն: Ծրագիրը ներառում է ինչպես շենքերի սեյսմիկ ամրացման, այնպես էլ էներգաարդյունավետացման միջոցառումներ:

Փաստաթղթերը ստորագրել են նախարար Վահե Հովհաննիսյանը, Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն ու բանկի վարչությունների գծով տնօրեն Լիոնել Ռապային:

Կիսվել սոց․ ցանցերում