ՏԵՍԱՆՅՈՒԹ․«Գեղարդ» գիտավերլուծական հիմնադրամը հակադարձելու է Ադրբեջшնի կողմից ՀՀ պատմության խեղաթյուրմանը

2023թ․ նոյեմբերին ստեղծվել է «Գեղարդ» գիտավերլուծական հիմնադրամը։

Հիմնադրամի հիմնական նպատակն է ստեղծել և զարգացնել նոր գիտահետազոտական հարթակ, բարձրացնել ՀՀ գիտական կազմակերպություններում իրականացվող հետազոտությունների արդյունավետությունը։ Հիմնադրամը գիտական փաստերով պետք է հակադարձի նաև տարածաշրջանի պատմության խեղաթյուրման քաղաքականությանը, հակահայկական քարոզչությանը:

Հիմնադրամը միտված է միավորող հարթակ հանդիսանալ հայագիտության և հասարակական գիտությունների ոլորտում գիտահետազոտական և վերլուծական աշխատանքներ իրականացնող մասնագետների համար։

Հիմնադրամի գործունեությունն իրականացվելու է ՀՀ ԳԱԱ նախագահության, ՀՀ ԳԱԱ գիտական կազմակերպությունների, բուհերի, գիտավերլուծական կենտրոնների ջանքերի զուգակցմամբ։

Դավիթ Լևոնյան

Կիսվել սոց․ ցանցերում