Պանամայի ջրանցքում վերջին հարյուր տարվա ամենասարսափելի երաշտի պատճառով ավելի քան 200 նավ մնացել է «խցանման մեջ»: Ինչպես հայտնում են տեղական լրատվամիջոցները, նրանցից մի քանիսը խրվել են ծանծաղուտներում:
Ակնկալվում է, որ նավերի թողունակության կրճատումը կհանգեցնի ապրանքների գների բարձրացմանը՝ առաջին հերթին Ամերիկա մայրցամաքում։
«Եթե բավարար անձրև չլինի, նավերի տարանցումը կրճատվում է, և սահմանը հատողները վճարում են հսկայական հավելավճարներ, ինչը մեծացնում է բեռնափոխադրման ծախսերը բեռների սեփականատերերի համար, ինչպիսիք են ԱՄՆ նավթի և գազի արտահանողները և ասիացի ներկրողները», — գրում է The Wall Street Journal-ը:
Այս անցանկալի զարգացումները կարող են լրացուցիչ ճնշում գործադրել սպառողական ապրանքների գների վրա։