Լեզվի կոմիտեն նոր նախագահ ունի։
Այս մասին նշված է վարչապետ Նիկոլ Փաշինյանի ստորագրած որոշման մեջ, որում ասվում է․ «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 7-րդ մասով՝ Սիրանուշ Դվոյանին նշանակել Լեզվի կոմիտեի նախագահ»։
Վերջինս բանասիրական գիտությունների թեկնածու է, դոցենտ, դասավանդում է Հայաստանի ամերիկյան համալսարանում:
Հիշեցնենք՝ Լեզվի կոմիտեի նախկին նախագահ Դավիթ Գյուրջինյանը, որն այժմ Երևանի Վ․ Բրյուսովի անվան համալսարանի ռեկտորն է, ազատվել էր Կոմիտեի նախագահի պաշտոնից դեռևս մարտ ամսին։
