ԵԱՀԿ նախագահությունը հանդես է եկել Բաքվի և Երևանի միջև խաղաղության պայմանագրի կնքմանն ուղղված երկխոսության օգտին: Այս մասին հայտնել է ԵԱՀԿ գործող նախագահ և Հյուսիսային Մակեդոնիայի արտաքին գործերի նախարար Բույար Օսմանին՝ Սկոպյեում կազմակերպության ԱԳ նախարարների հանդիպման ժամանակ։
«Նախագահությունն աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի կնքմանն ուղղված քաղաքական գործընթացի շարունակմանը»,- ասել է նա։
Օսմանին հավելել է, որ ԵԱՀԿ-ն առաջարկում է հարթակ «կառուցողական երկխոսության» համար։
