ՀՀ ՔՏՀԱ Տեսչական մարմնի կառավարման խորհրդի նիստով հաստատվեցին Տեսչական մարմնի 𝟐𝟎𝟐𝟒 թվականի գործունեության և ստուգումների տարեկան ծրագրերը

𝟎𝟐𝟑թ․ նոյեմբերի 𝟑𝟎-ին ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունում տեղի ունեցավ ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի կառավարման խորհրդի հերթական նիստը։
▪️ Նիստը նախագահում էր Տեսչական մարմնի Կառավարման խորհրդի նախագահ, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը։
▪️ Խորհրդի նիստի օրակարգում ընդգրկված էին Տեսչական մարմնի ընթացիկ ու առաջիկա գործունեությանն առնչվող 𝟕 հարցեր։
▪️ Նիստում ՔՏՀԱ տեսչական մարմնի ղեկավար Գարեգին Խաչատրյանը ներկայացրեց 𝟐𝟎𝟐𝟒 թվականի գործունեության տարեկան ծրագիրը, 𝟐𝟎𝟐𝟒 թվականի ստուգումների տարեկան ծրագիրը։
▪️ Խորհրդի նիստի մասնակիցները քննարկեցին ՔՏՀԱ տեսչական մարմնի 𝟐𝟎𝟐𝟑 թվականի 𝟐-րդ և 𝟑-րդ եռամսյակների գործունեության կատարողականների գնահատման նախագծերը, ՔՏՀԱ տեսչական մարմնի որակի ապահովման վարչության կողմից ներկայացված 𝟐𝟎𝟐𝟑 թվականի 𝟏-ին և 𝟐-րդ եռամսյակների հաշվետվությունները, ինչպես նաև ՔՏՀԱ տեսչական մարմնի որակի ապահովման վարչության 𝟐𝟎𝟐𝟒թ․ գործունեության տարեկան ծրագիրը։
▪️ Կառավարման խորհուրդը հավանություն տվեց քննարկված բոլոր հարցերին, և դրանք քվեարկությամբ հաստատվեցին։
Կիսվել սոց․ ցանցերում