Դհոլչի
Թաղամասում, որտեղ ապրում եմ, կա մի արվետի դպրոց և մի մշակութային կենտրոն: Երբեմն առիթ է լինում անցնելու դրանց մոտով: Նկատել եմ, որ երեկոյան ժամերին դրանցում պարապում են դհոլի խմբակներ՝ զգալի թվով մասնակիցներով: Նրանց ունիսոն հարվածներից կարելի է խլանալ, եթե մոտակայքում ես: Չգիտեմ երբվանից, բայց Երևանում դհոլի խմբակ գնացողները ակնհայտորեն շատացել են: Փողոցում, տրանսպորտի մեջ հաճախ տեսնում եմ դհոլով ու երեխայի հետ մեծահասակների: Արդյո՞ք երաժշտական կրթության մակարդակի անկամն (երաժշտական դպրոցների թվի նվազում, գործիքների պակաս, բարձր ուսման վարձ և այլն) հետևանք է սա, թե նաև երեխաներին մշակույթին առնչելու համեմատաբար մատչելի ձև, չգիտեմ: Այս թեմայով տեղեկություն կամ կարծիք ունեցողներ կա՞ն:
Կարծեմ դհոլչիությունը շատ է տարածվել է նաև հանրային խոսքի ասպարեզում: Ժամանակակիցները հիշում էն, որ Կոմիտասը ուներ մարդկանց դիմելու ծաղրական ձև՝ զուռնաչի: Նրա նմանությամբ այսօր երբեմն ոմանց ուզում ես ասել՝ ա՛յ դհոլչի:
