Բռնցքամարտի կրտսեր տարիքի պատանիների Եվրոպայի առաջնությունում Լիանա Ժամհարյանն ապահովել է Հայաստանի առաջին մեդալը․ հայտնում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան։
Գերատեսչության տվյալներով՝ 44 կգ քաշային մարզուհին առաջին ռաունդում երկու անգամ նոկդաունի է ենթարկել Վրաստանի ներկայացուցչին և շատ վստահ հաղթանակ տոնել։
Գերկամային հաղթանակ է տոնել նաև 60 կգ քաշային Արսեն Կարապետյանը։ Մեր մարզիկը համառ պայքարում առավելության է հասել Ռումինիայի ներկայացուցչի նկատմամբ