Սպասվում է անոմալ տաք դեկտեմբեր. Սուրենյան

Շրջակա միջավայրի նախարարության «Հայհիդրոմետ» ՊՈԱԿ-ը տեղեկացնում է, որ դեկտեմբերին օդի ամսական միջին ջերմաստիճանը կանխատեսվում է նորմայից բարձր 4-5 աստիճանով, տեղումների քանակը՝ նորմային մոտ։

Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում հայտնել է ՇՄՆ հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը՝ նշելով, որ սպասվում է անոմալ տաք և բավարար տեղումներով դեկտեմբեր:

Ավելի վաղ հայտնել էինք ամբողջ դեկտեմբեր ամսվա եղանակային կանխատեսումը:

Կիսվել սոց․ ցանցերում