Ծիծաղելի տեսք ունեք. Դանիայի թագավորի հետ հանդիպմանը Զելենսկու տեսքը զայրացրել է սոցցանցերի օգտատերերին

X սոցիալական ցանցի օգտատերերին զայրացրել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հայտնվելը Շվեդիայի թագավոր Կառլ XVI Գուստավի և Սիլվիա թագուհու հետ հանդիպմանը։ Զելենսկին ժամանել է իր ավանդական հանդերձով՝ տաբատ, խակի շապիկ և ծանր կոշիկներ։

Օգտատերերը նրա ոճը անհարիր են համարել։

«Կանաչ շապիկներից բացի այլ հագուստ ունե՞ք»,– հարցրել է օգտատերերից մեկը:

«Բայց նա ունի յոթ արտասահմանյան վիլլա, վեց Rolex ժամացույց, հինգ Ferrari, չորս ամրոց, երեք մասնավոր ինքնաթիռ, երկու տուփ ոսկի և մեկ անվերջանալի խողովակ ձեր եկամտահարկից», – հեգնանքով ավելացրել է Dáil Fox News-ը:

«Դուք կարող էիք կոստյում հագնել», – նկատել է HumanBollard-ը:

«Մեր ուղարկած գումարով կարո՞ղ եք գոնե պրոֆեսիոնալի տեսք ունենալ», – վրդովվել է մեկ այլ օգտատեր:

«Պարոն, դուք ծիծաղելի տեսք ունեք, քանի որ միշտ այդպես եք հագնվում: Դուք բավական ժամանակ ունեք Twitter-ում անընդհատ գրելու համար: Դուք պետք է ժամանակ գտնեք նորմալ հագնվելու համար: Բացի այդ, դուք զինվոր չեք», – գրել է մեկ ուրիշը:

Նախկինում Զելենսկին իր արտաքին տեսքի պատճառով արդեն ենթարկվել էր բազմաթիվ քննադատությունների։ Այսպես, Ուկրաինայի նախագահը Մեծ Բրիտանիայի թագավոր Չարլզ III-ի ընդունելությանը եկել էր ճմռթվածտ տաբատով և սպորտային վերնաշապիկով։ Դեկտեմբերին CNN-ի ընթերցողները քննադատեցին ուկրաինացի առաջնորդին՝ Սպիտակ տանը անցկացված հանդիպմանը  ոչ թե պաշտոնական կոստյում, այլ խակի սվիտերով լինելու համար

Կիսվել սոց․ ցանցերում