ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան РИА Новости–ի հետ զրույցում մեկնաբանել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հայտարարությունը՝ «ՆԱՏՕ–ին անդամակցելու դիմաց Բելգորոդը Ռուսաստանին զիջելու մասին»:
«Կարծես թե իր մոտ գերդոզավորում է»,– ասել է Զախարովան:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Ուկրաինան պատրաստ է «փոխանակել Բելգորոդը» ՆԱՏՕ-ին անդամակցելու հետ: Նա Դանիայում կայացած ճեպազրույցում մեկնաբանել էր Կիևի՝ ռազմական բլոկ մտնելու դիմաց Ռուսաստանին տարածքային զիջումների գաղափարը, որը հնչեցվել է օգոստոսի կեսերին ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի աշխատակազմի ղեկավար Սթիան Յենսենի կողմից: