Այսօր՝ ժամը 22:18-ին, տեղի կունենա «Հայասաթ-1»-ի թռիչքը:
Կանավերալ հրվանդանի կայանից մեկնարկում է Space X ընկերության Falcon 9 ծանր հրթիռի արձակումը դեպի Երկրի ուղեծիր։ Հրթիռն ուղեծիր է դուրս բերելու մի շարք երկրների փոքր արբանյակներ, որոնց մեջ է հայկական արտադրության առաջին արբանյակը՝ «Հայասաթ-1»-ը։
«Հայասաթ-1»-ը յուրաքանչյուր մեկուկես ժամվա ընթացքում Երկրի շուրջը մեկ պտույտ է կատարելու, և հնարավոր է լինելու որսալ արբանյակի ուղարկած ազդանշանները, երբ արբանյակն անցնի Հայաստանի օդային տարածքով։
Արբանյակը ստեղծել են «Բազումք» տիեզերական հետազոտությունների լաբորատորիան և Գիտական նորարարության և կրթության կենտրոնը:
