Լոռիում 93-ամա կնոջ սպшնությունը բացահայտվել է. ձերբшկшլվել է համագյուղացին, ով հափշտակել է նրա հեռախոսները

Լոռու մարզի Ագարակ համայնքում 93–ամյա Արաքսյա Առաքելյանի սպանությունը բացահայտվել է։

Տեղեկությունը հայտնում է ՀՀ քննչական կոմիտեն։

Երեկ տեղեկացրել էինք, որ առանձնակի դաժանությամբ սպանություն է տեղի ունեցել Լոռու մարզում: Ագարակ գյուղի 1-ին փողոցի տներից մեկում հայտնաբերվել էր գլուխը ջնջխված կնոջ դի։

Պարզվել է, որ Արաքսյա Առաքելյանին սպանել և նրան պատկանող երկու բջջային հեռախոսները հափշտակել է նույն գյուղի 24–ամյա բնակիչ Է. Ա.–ն։ Նա նույն օրը ձերբակալվել է Երևանում և խոստովանական ցուցմունք տվել, որ տարեց կնոջը ձեռքով բազմաթիվ հարվածներ հասցնելով սպանել է և նրան պատկանող երկու բջջային հեռախոսները հափշտակել։

Երիտասարդի մոտ հայտնաբերվել է տուժողին պատկանող բջջային հեռախոսը։ Նրա աջ ձեռքի վրա վնասվածք է եղել, ասել է` վնասվածքը ստացել է Արաքսյա Առաքելյանին հարվածելու հետևանքով:

Դեպքի առթիվ 2023 թ. դեկտեմբերի 1–ին ՀՀ քրեական օրենսգրքի 155–րդ հոդվածի 1–ին մասով (սպանություն) նախաձեռնվել է քրեական վարույթ:

Նախաքննությունը շարունակվում է։

Կիսվել սոց․ ցանցերում