Երևանի ընտրությունները շատ կարևոր են լինելու, որովհետև դրանք ընտրություն են, թե ինչ ճանապարհով է գնալու ամբողջ հասարակությունը։ Այն ապագան, որ առաջարկել է այսօրվա իշխանությունը, մեզ պետք չէ։ Այդ մասին իր հարցազրույցում ասել է Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը:
«Այո՛, ես ճանաչում եմ Մեսրոպին ու Մանեին։ Եվ՛ տիկին Թանդիլյանի, և՛ պարոն Առաքելյանի հետ Արցախում և Հայաստանում այս երկու տարվա ընթացքում ճանապարհ ենք անցել, տեսել եմ, թե տարբեր իրավիճակներում նրանք ինչպես են իրենց պահում, նրանք ունեն սկզբունքներ, և ես նրանց վստահում եմ։
Ես աջակցելու եմ նրանց, կուսակցությանը, որն ունի գաղափար, որն ունի տեսլական։ Ես դրանք կիսում եմ։
Արցախն ու Հայաստանը մի աշխարհ են, մենք իրավունք չունենք տարանջատելու»,- նշել է նա։
Վարդանյանի խոսքով՝ Երևանի ընտրությունները պետք է լինեն քաղաքական, ռազմավարական և գաղափարական․ «Մեր ճնշումը Հայաստանի իշխանությունների վրա պետք է շատ ուժեղ լինի, նրանք պետք է հրաժարվեն իրենց սխալներից»։