Երեւանի «Միկա» մարզադահլիճում դեկտեմբերի 3-ին տեղի կունենան բռնցքամարտի ավագ տարիքի պատանիների աշխարհի առաջնության եզրափակիչ մենամարտերը։
Հայաստանի 9 բռնցքամարտիկ կպայքարի տիտղոսների համար։
Ցերեկային մրցահերթ 15:00-ից
46 կգ
Առնո Դարչինյան — Իսլամ Մագոմեդով (Ռուսաստան)
48 կգ
Հեղինե Պետրոսյան — Պայալ Պայալ (Հնդկաստան)
50 կգ
Տիգրան Հովսեփյան — Անգել Յանկով Դիմիտրով (Բուլղարիա)
60 կգ
Անդրանիկ Մարտիրոսյան — Ֆիրուժոն Սադուլաեւ (Ուզբեկստան)
66 կգ
Արգիշտի Հակոբյան — Իվան Սինյակ (Բելառուս)
75 կգ
Ալբերտ Հարությունյան — Սահիլ Սահիլ (Հնդկաստան)
Երեկոյան մրցահերթ 17:00-ից
48 կգ
Վաղարշակ Քեյան — Էմալ Համդամ (IBA — Գերմանիա)
52 կգ
Արեն Խառատյան — Ամանտուր Ջումաեւ (Ղրղզստան)
70 կգ
Սամվել Սիրամարգյան — Ֆաբիան Պավել Ուրբանսկի (Լեհաստան)
Ֆոտո՝ ՀԲՖ
