ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Պակիստանում ավտովթարի հետևանքով ողջ-ողջ шյրվել է ավտոբուսի 18 ուղևոր

Պակիստանում ավտովթարի հետևանքով ողջ-ողջ այրվել է ավտոբուսի 18 ուղևոր: Այս մասին հայտնում է News.ru–ն:

Լրատվամիջոցների տվյալներով՝ ավտոբուսում ավելի քան 40 մարդ է եղել: Այն Կարաչի նավահանգստային քաղաքից մեկնում էր երկրի մայրաքաղաք Իսլամաբադ։  Վաղ առավոտյան տրանսպորտը բախվել է ֆուրգոնին, որի մեջ վառելիքի տակառներ են եղել։ Ավտոբուսն անմիջապես բռնկվել է, և ոչ բոլորին է հաջողվել դուրս գալ մեքենայից։

 

Նշվում է, որ որոշ մարմիններ անճանաչելի են դարձել: Նրանց ինքնությունը պարզելու համար անհրաժեշտ է ԴՆԹ թեստավորում: Իշխանությունները կարծում են, որ ավտոբուսի վարորդը մեքենայի ղեկին քնել է:

 

Լրատվամիջոցները նշում են, որ երկրում շատ են մահվան ելքով պատահարները, քանի որ օրենսդրությունն այս առումով շատ մեղմ է։

 

Կիսվել սոց․ ցանցերում