+25 աստիճան. Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն»-ի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում նոր գրառում է արել, որում ասված է.

«Երբ դեկտեմբերի 3-ին Իջևանում և Կապանում +25 աստիճան է»:

Ավելի վաղ «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում Սուրենյանն ասել էր, որ 2018 թվականից սկսած՝ հանրապետության տարածքում դիտվում են անոմալ տաք ձմեռներ, եղել են մթնոլորտի շրջադարձության էական փոփոխություններ, և տարվա ցուրտ սեզոնին՝ դեկտեմբեր-փետրվար հատվածում, հյուսիսային լայնությունից արկտիկական ցուրտ օդային հոսանքների ներթափանցումը Հայաստան կտրուկ նվազել է։

Կիսվել սոց․ ցանցերում